Երևանում սպասվող System of a Down (SOAD) ռոք խմբի համերգը հուլիսին չի կայանա, սակայն այն մնում է օրակարգում, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը պարզաբանել է, որ կողմերը երկուստեք ցանկություն ունեն համերգը կազմակերպել Հայաստանում և դիտարկել են հուլիսյան տարբերակը, սակայն ծրագրերը փոխվել են տեխնիկական պատճառներով։
«Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,- նշել է Անդրեասյանը։
Երևանում SOAD-ի հավանական համերգի մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետը։