Google-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկա


Գիտություն


Google-ը հայտարարել է, որ կրկին վերադառնում է խելացի ակնոցների շուկա՝ ավելի քան 10 տարի անց «Google Glass» նախագծի ձախողումից հետո։  Նոր ակնոցները վաճառքի կհանվեն այս տարվա աշնանը։ Դրանք կունենան փոքր տեսախցիկ և բարձրախոսներ, իսկ հիմնական գործառույթը կլինի Google-ի AI օգնականի՝ Gemini-ի հետ ձայնային շփումը։

Օգտատերերը կկարողանան ստանալ տեղեկություններ և օգտվել տարբեր ծառայություններից՝ առանց հեռախոսը ձեռքում պահելու։ Ակնոցները կաշխատեն ինչպես Android, այնպես էլ Apple iOS սարքերի հետ։ Google-ը նաև մշակում է ավելի առաջադեմ տարբերակ, որի ոսպնյակներում հնարավոր կլինի տեսնել տեքստ և այլ տեղեկություններ, սակայն այդ մոդելը դեռ չի թողարկվելու։

Առաջին Google Glass ակնոցը ներկայացվել էին 2013 թվականին, սակայն նախագիծը փակվել էր բարձր գնի և գաղտնիության վերաբերյալ քննադատությունների պատճառով։ Ներկայում խելացի ակնոցի շուկայում ակտիվ են նաև Meta, Snap և Apple ընկերությունները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *