Հայաստանի բանկերում ավանդների գծով դոլարայնացման մակարդակը կազմում է 40%․ ԿԲ

Հայաստանի բանկերում ավանդների դոլարայնացման մակարդակը կազմում է 40%՝ ներառյալ ոչ ռեզիդենտների ավանդները։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության վարչության պետ Աշոտ Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ առանց ոչ ռեզիդենտների տվյալների հաշվառման՝ այդ ցուցանիշը գտնվում է 35%-ի մակարդակում։ «Թե՛ վարկերի, թե՛ ավանդների գծով դոլարայնացման մակարդակը գտնվում է պատմականորեն ամենացածր նիշի վրա», — հավելել է Սարգսյանը։

ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության և կարգավորման վարչության պետ Կարեն Բաբայանն իր հերթին նշել է, որ ավանդների դոլարայնացման մակարդակը նվազել է 3%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *