
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ. 44-օրյա պատերազմից երկու տարի հետո էր: Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ մտքեր էինք փոխանակում երկրում ստեղծված հետպատերազմյան վիճակի շուրջ: Զրուցում էինք ժողովրդի հետ աշխատելու ձևերի ու մեթոդների մասին: Ասաց.
-Ժողովրդի հետ պետք է քաղաքակիրթ լեզվով խոսենք, մարդկանց հասկացնենք ստեղծված վիճակի բարդությունը, ավերվածը կառուցենք փոխադարձ հասկացողության հիմքի վրա…
-Պարոն Վարդանյան, մենք բոլորս միասին գտնվում ենք 10 հազար մետր բարձրության վրա թռչող մի ինքնաթիռի մեջ, որը՝ շարժիչները չգործելու պատճառով, սրընթաց գահավիժում է,- հակադարձեց ներկաներից մեկը և շարունակեց:- Նման իրավիճակում ցանկալի է ոչ թե ժողովրդի հետ խոսել քաղաքակիրթ լեզվով, այլ, անգամ մտրակելով, նրան հասկացնել, որ ստեղծված պայմաններում լռելն ավելի օգտակար է, քան վայնասուն բարձրացնելով խուճապ տարածելը…
Լսեց, բայց չհամաձայնեց… Նա նախընտրում էր լսել և լսելի լինել…
…Այսօր Մեծ անհատի՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է…
Շնորհավոր…»: