Լիբանանում իսրայելական hարվածի հետևանքով 12 մարդ է զnhվել

Բեկաայի հովտի արևմուտքում գտնվող Մաշղարա բնակավայրին իսրայելական հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել․ զոհերի թիվը 12 է:

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրը։

«Երեկոյան և գիշերը Մաշղարայում ավերված տների փլատակների մաքրման ընթացքում հայտնաբերվել են 12 մարդու մարմիններ, նրանք բոլորը խաղաղ քաղաքացիներ են, կան նաև զգալի թվով վիրավորներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ փրկարարները վաղ առավոտյան դեռ շարունակում էին որոնողափրկարարական աշխատանքները, ուստի զոհերի և վիրավորների վերջնական թիվը դեռևս չի հայտարարվել։

Ռազմադաշտային աղբյուրն ավելի վաղ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ իսրայելական ավիացիան երկուշաբթի երեկոյան վեց զանգվածային հարված է հասցրել Բեկաայի հովտի արևմուտքում գտնվող Մաշղարա բնակավայրին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *