
Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավան համայնքի նախընտրական ստատիստիկան նախկին ՀՀԿ-ականները, ովքեր հանձնաժողովի անդամներ էին, շենքի պատասխանատուներ, շտաբերի անդամներ, շարքային տասովշիկներ, հիմա մոտ 70% իրականացնում է նույն գործառույթն ու փորձի փոխանակումն ՔՊ-ի համար: Սրանք մեկ գաղափարի կրողներ են. «Ախպեր, տուն ենք պահում, երեխա ենք պահում, ով իշխանություն է, մենք նրա փալանն ենք»: Չեն էլ գիտակցում, որ իրենց տունը պահում են հայրենի հողի, այդ հողի համար զոհված և մաքառող ուրիշի երեխաների արյան, կյանքի ու ապագայի հաշվին: Վերջը բարի լինի: Աստված պահի ու պահպանի ազգիս այս երկար տարիներ վարժեցրած ստահակներից»: