Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին տեղափոխող Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը անցյալ շաբաթ ստիպված է եղել օգտագործել այլ նավիգացիոն համակարգ, քանի որ GPS ազդանշանը անհասանելի է եղել երեք ժամ տևած թռիչքի ընթացքում․ գրում է BBC-ն։
Ազդանշանը, հավանաբար, խլացվել է այն ժամանակ, երբ Հիլին վերադառնում էր Էստոնիայից՝ բրիտանացի զինվորականներին այցելելուց հետո՝ ռուսական սահմանի մոտ։
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդագրությունների փոխանցմամբ՝ միջադեպի հետևում կանգնած է Ռուսաստանը։
Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը նշել է․ «Սա Ռուսաստանի կողմից անխոհեմ միջամտություն է, բայց Թագավորական օդուժը լավ պատրաստված է նման գործունեությանը հակազդելու համար»։