Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Կողմերը ստորագրել են նաև TRIPP նախագծի շուրջ համագործակցության շրջանակային համաձայնագիր, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում փոխըմբռնման շրջանակային հուշագիր։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Պետքարտուղար Ռուբիոն Հայաստանի մայրաքաղաք էր ժամանել տիկնոջ՝ Ջանեթի հետ՝ մի քանի ժամով։ Ռուբիոն Երևան էր այցելել աշխատանքային այցով՝ Հնդկաստանից Վաշինգտոն վերադառնալու ճանապարհին։