

Էկոլուրի նոր տեսանյութը ներկայացնում է Հայաստանում պլաստիկ թափոնների վերամշակման խնդիրները։
Հայաստանում միայն ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների սպառումից տարեկան գոյանում է շուրջ 12 000 տոննա PET պլաստիկի կամ 450 միլիոն պլաստիկ շշի թափոն։ Սակայն դրանց միայն փոքր մասն է վերամշակվում։ Մնացածը հայտնվում է աղբավայրերում կամ բնության մեջ։ 2025թ․ վերամշակվել է ընդամենը 300 տոննա պլաստիկ, ընդհանուր ծավալի ընդամենը 2,5 տոկոսը։
Տեսանյութում ոլորտում առկա խնդիրները ներկայացնում է «Նեկոպոլիմեր» ընկերության հիմնադիր Վարուժան Աբրահամյանը։ Նա անդրադառնում է նաև արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի մասին օրենքի ընդունումից հետո ոլորտում սպասվող փոփոխություններին։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Մայիս 26, 2026 at 18:01