Օմանի ափերի մոտ լցանավի վրա պայթյուն է տեղի ունեցել

Օմանի ափերի մոտ լցանավի վրա արտաքին պայթյուն է տեղի ունեցել, հայտնել են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնից (UKMTO)։

Գերատեսչության տվյալներով՝ պայթյունը գրանցվել է երկրի մայրաքաղաք Մասկատից 60 ծովային մղոն հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է նավի նավախելի հատվածի աջ կամ ձախ կողմում՝ ջրագծին անմիջական մոտիկությամբ։

UKMTO-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ բուն նավին և նրա անձնակազմին վտանգ  չի սպառնում։ Ըստ լցանավից ստացված զեկույցի՝ միջադեպի հետևանքով տեղի է ունեցել բունկերային վառելիքի մասնակի արտահոսք ծով։

Ներկայում իրավասու մարմինները հետաքննում են միջադեպը, ամփոփել են գերատեսչությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *