Ծննդաբերել է զուգարանում եւ նորածնին նետել լուսամուտից

Հնդկաստանի Քերալա նահանգում երիտասարդ կինը ծննդաբերել է հիվանդանոցի զուգարանում եւ երեխային դուրս նետել լուսամուտից։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։ Համաձայն հրապարակման, հիվանդանոց է դիմել մի տասնիննամյա աղջիկ՝ որովայինի ցավերով։ Նա հրաժարվել է գինեկոլոգի մոտ անցնել զննություն եւ դուրս է եկել հյուրանոց։ Որոշ ժամանակ անց՝ բժիշկները երեխայի լացի թույլ ձայն են լսել։ Նրանք զննել են տարածքը եւ փողոցում հայտնաբերել նորածնի՝ հիվանդանոցի լուսամուտի տակ՝ թափառող շների մոտ։ Բժիշկները կարծում են, որ երեխային լույս աշխարհ է բերած նշված երիտասարդ աղջիկը նորածնին դուրս է նետել լուսամուտից։ Երեխային հաջողվել է փրկել։ Աղջկան հայտնաբերել են։ Այժմ մայրն ու դուստրը տեղափոխվել են մանկական բուժկենտրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *