Չինաստանն անդադար աշխատում է՝ Մերձավոր Արեւելքում դեէսկալացման շուրջ․ Վան Յի

Չինաստանն անդադար աշխատում է՝ Մերձավոր-Արեւելյան հակամարտության դե-էսկալացման շուրջ։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Յին։ Վերջինս մանրամասնել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չորս դրույթից կազմված նախագիծ է ներկայացրել, մատնանշելով դրանով այն հիմնական ուղղությունները, որոնցով կարելի է առաջ շարժվել՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար։

Բացի այդ, Պեկինը կապի մեջ է հիմնական հետաքրքրված կողմերի հետ, ինչպես նաեւ՝ միջազգային եւ ռեգիոնալ գործընկերների հետ այդ հարցով։ Վան Յին հայտարարել է նաեւ, որ Պեկինը հանդես է գալիս ռեգիոնի բոլոր երկրների ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության օգտին։ Նաեւ՝ որպեսզի անխաթար պահպանվեն քաղաքացիական ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգերը եւ ազատ գործի նավագնացությունը։ Պեկինում նաեւ կարծում են, որ պետք է անվերապահ կատարել միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահանջները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *