ԱՄՆ-ն «Հարավային նիզակ» գործողության շրջանակում հարձակվել է Խաղաղ օվկիանոսում գտնվող նավի վրա

ԱՄՆ ԶՈւ Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM) X սոցիալական ցանցում հայտնել է նավի վրա հարված հասցնելու մասին, որը, ենթադրաբար, թմրանյութեր էր տեղափոխում։

««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը մահաբեր կինետիկ հարված է հասցրել նավին, որը կառավարվում էր ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների կողմից», — ասվում է հրապարակման մեջ։

Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր «Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հայտնի թմրամիջոցների մաքսանենգության երթուղիներով, ինչպես նաև օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»։

SOUTHCOM-ի տվյալներով՝ նավի վրա հարվածի հետևանքով ոչնչացվել է երկու մարդ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *