Առաջին հանրապետության գոյությունն իր ձեռքբերումներով ու ձախողումներով կարևոր դաս է մեզ համար. Արմեն Սարգսյան

Առաջին հանրապետության գոյությունն իր ձեռքբերումներով ու ձախողումներով կարևոր դաս է մեզ համար։ Այս մասին իր ուղերձում նշել է Հայաստանի 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր նշում ենք Հանրապետության տոնը և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 108-րդ տարեդարձը։ Մայիսի 28-ը հայոց պատմության մեջ դրոշմված է որպես ազգային զարթոնքի ու վերածննդի, միասնության և համախմբման օր: Առաջին հանրապետության գոյությունն իր ձեռքբերումներով ու ձախողումներով կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ պետականության, ազգային ինքնության ու արժեքների գիտակցումն ու պաշտպանությունն են անկախ, ամուր և անվտանգ պետության գրավականը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *