
Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Աշտարակ-Երզնկա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Ս․-ն տեղում մահացել է, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Հարություն Հ․-ն, Երևանի բնակիչներ 16-ամյա Ռաֆայել Ա․-ն և 18-ամյա Դավիթ Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխելեն «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները մահացածի մարմինը դուրս են բերել ձորից։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է թե ով է վարել ավտոմեքենան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորները իրենց ընկերների հետ մեկնում էին վիրավորներից մեկի ծնունդը նշելու։