Մոսկվան հույս ունի, որ Երևանը կշարժվի պրագմատիզմի և իմաստության ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հույս ունի, որ Երևանը կառաջնորդվի պրագմատիզմով, և որ բանականությունը կհաղթի օտար շահերին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ակնկալում ենք, որ Երևանն, այնուամենայնիվ, կընտրի պրագմատիզմի ճանապարհը։ Սա ուրիշ երկրներին սիրելու մասին չէ, սա սեփական անձը սիրելու մասին է։ Հույս ունենք, որ հենց այդ պրագմատիզմն ու հեռատեսությունը կհաղթեն հույզերին և օտար շահերին»,— ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *