ՄԱԿ-ն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպությունը փորձում է «ավելի լավ հասկանալ, թե ինչն է պաշտոնական և ինչը՝ ոչ պաշտոնական» այն լուրերի ֆոնին, ըստ որոնց Թեհրանի և Վաշինգտոնի միջև փոխըմբռնման հուշագիր է ձեռք բերվել, հայտնում է Al Jazeera-ն:

Դյուժարիկը լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ը խորապես մտահոգված է այս շաբաթ երկու երկրների միջև տեղի ունեցած փոխհրաձգությամբ:

«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը, որի մասին իրենք հայտարարել են»,- ասել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *