Սպասվում է կարճատեւ, առանձին վայրերում առատ տեղումներ


Հայաստան


Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` մայիսի 29-ին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։

Քամին`հարավարեւմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երեւանում օրվա ընթացքում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 26- 28, երեկոյան`18- 20, գիշերը`11- 13 աստիճան։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *