ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ հրավիրված Կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ, Հանրապետության տոնի առթիվ, արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:
Զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝
-
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահան Մարտունի Վիրաբյանին,
-
Զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի պետ Վահրամ Կամոյի Գյոզալյանին,
-
Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետ Արտակ Արթուրի Ոսկանյանին,
-
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Արթուր Ալբերտի Այվազյանին,
-
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Համբարձում Սիրեկանի Պետրոսյանին,
-
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ Ռոբերտ Ալեքսանդրի Թունիյանին,
-
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռաֆայել Գագիկի Սարգսյանին,
-
քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Հայկազի Պետրոսյանին:
«Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով է պարգևատրվել՝
-
Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսի Տիգրանյանը։
«Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել՝
-
Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Խաչատուրի Խաչատրյանը,
-
Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանը:
«Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել՝
-
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Նազելի Արմենի Սարգսյանը,
-
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ, երկրորդ դասի խորհրդական Սպարտակ Արսենի Հովսեփյանը,
-
Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Արթուր Հմայակի Հարությունյանը,
-
Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Ալիկ Մարտիրոսի Պետրոսյանը,
-
Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Արմեն Արայիկի Գևորգյանը,
-
Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արշակ Վաչագանի Շահնազարյանը,
-
Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ, առաջին դասի խորհրդական Անդրանիկ Արսենի Խաչատրյանը։
Հուշանվեր ժամացույցով են պարգևատրվել՝
-
Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Գևորգ Սերյոժայի Խաչատրյանը,
-
Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը,
-
Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արամ Արայի Ղուկասյանը։
Շնորհակալություն է հայտարարվել՝
-
Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, երկրորդ դասի խորհրդական Վահե Վահագնի Գրիգորյանին,
-
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի քննիչ, առաջին դասի խորհրդական Սերգեյ Անդրանիկի Բադալյանին: