Լեհաստանում լրտեսության կասկածանքով պաշտպանական ընկերության աշխատակից է ձերբակալվել

Լեհաստանում ձերբակալվել է երկրի քաղաքացի, որն աշխատում էր Լեհական սպառազինության խմբի (PGZ) ձեռնարկությունում՝ օտարերկրյա պետության օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Դրա մասին հայտնել է փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, փոխանցում է «RMF24»-ը:

Ըստ նախարարի՝ կասկածյալը ձերբակալվել է չորեքշաբթի՝ մայիսի 27-ին։ Նա PGZ-ի գործարաններից մեկի աշխատակից է։ Ուրբաթ Պոզնանի շրջանային դատարանը որոշում է ընդունել նրա նկատմամբ երեք ամիս ժամկետով ժամանակավոր կալանք կիրառելու մասին։

Պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ խոսքը Լեհաստանի քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի մասին է, որը պատասխանատվություն է նախատեսում օտարերկրյա հետախուզության գործունեությանը մասնակցելու կամ նրան պետությանը վնաս հասցնելու ունակ տեղեկատվություն փոխանցելու համար։

Այս հոդվածով սահմանված պատժաչափը նախատեսում է 8 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն։

Կոսինյակ-Կամիշը նաև հայտնել է, որ գործի նյութերը հավաքել է Ռազմական հակահետախուզության ծառայությունը՝ Ներքին անվտանգության գործակալության աջակցությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *