
«Ռուսաստանը կբարձրացնի էներգակիրների գները Հայաստանի համար, եթե ՀՀ-ն դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, դա կհանգեցնի էներգակիրների գների բարձրացման, և, անշուշտ, նույն արտոնությունները չեն լինի, ինչ այսօր», – նշել է Պուտինը Ղազախստան կատարած այցից հետո մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով այն մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։