Հայաստանյան երկու ընկերություններ՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ները, ստացել են Ռուսաստանի Դաշնություն արտադրանք արտահանելու թույլտվություն․ հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Որոշումը կայացվել է ՀՀ ՍԱՏՄ-ի և «Ռոսսելխոզնադզորի» կողմից մայիսի 21-27-ը իրականացված համատեղ ստուգումների արդյունքներով։
Մյուս երկու ձկնաբուծական ընկերությունների, նաև բուսաբուծական ութ արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռ ամփոփման փուլում են։