«Գազպրոմ»-ի զուտ շահույթը առաջին եռամսյակում նվազել է 48%-ով

«Գազպրոմ»-ի զուտ շահույթը 2026 թվականի հունվար–մարտ ամիսներին, միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների (IFRS) համաձայն, կազմել է 345 միլիարդ ռուբլի, ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միևնույն ժամանակ ընկերության հասույթը պահպանվել է նախորդ տարվա մակարդակում՝ կազմելով 2,799 տրիլիոն ռուբլի, իսկ EBITDA-ն աճել է 16%-ով՝ հասնելով 979 միլիարդ ռուբլու, ինչը վերջին երեք տարիների ամենաբարձր եռամսյակային ցուցանիշն է։

Ներքին շուկայում գազի վաճառքից ստացված եկամուտներն աճել են 21%-ով՝ հասնելով 600 միլիարդ ռուբլու։ Ընկերությունը նշել է, որ դրան նպաստել են երկարատև ցուրտ եղանակի պայմաններում սպառման աճը և մատակարարումների ընդլայնումը։

«Գազպրոմ»-ի ազատ դրամական հոսքը հասել է ռեկորդային 624 միլիարդ ռուբլու, իսկ զուտ պարտքը կրճատվել է մինչև 5,8 տրիլիոն ռուբլի։

Ընկերությունը նաև բարձրացրել է 2026 թվականի ներդրումային ծրագրի կանխատեսումը՝ 2,54 տրիլիոնից հասցնելով 2,7 տրիլիոն ռուբլու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *