Բաքվում կա «Երևանի ադրբեջանական թատրոն», որն ամբիցիա ունի Արցախի ներկայացուցչության շենքի վրա. Նարեկ Կարապետյան

Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»։

Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝ «Երևանի ադրբեջանական թատրոնը» վերջերս վերակառուցվել է, և մասնաշենքերից մեկի բացումն ընդամենը 4 ամիս առաջ է եղել։

«Ֆինանսավորումը կատարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից, բացմանը ներկա է եղել Ադրբեջանի մշակույթի նախարարը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ որ Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր է ճանաչվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *