Հայկական շոու-բիզնեսի ամենասիրված և հանրահայտ երգիչներից մեկի՝ Արկադի Դումիկյանի ընտանիքում այսօր մեծ տոն է:
Երգչի սիրելի որդու՝ Ալեքսի ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ ծնողները որոշել են փոքրիկի օրը հեքիաթային ու անմոռանալի դարձնել հենց առաջին իսկ րոպեներից:
Տոնական օրվա նախօրեին ընտանիքի անդամները հատուկ խնամքով ու սիրով պատրաստվել են կեսգիշերի անակնկալին: Նրանք ձևավորել ու զարդարել են տունը՝ ստեղծելով իսկական հեքիաթային մթնոլորտ։
Բացի տան տպավորիչ անակնկալից, Արկադի Դումիկյանը սոցիալական հարթակների իր պաշտոնական էջերում կիսվել է որդու մասնակցությամբ ջերմ լուսանկարով և կից հրապարակել չափազանց շնորհավորանք.
«Ծնունդդ շնորհավոր, որդիս…»,- սիրով գրել է Արկադին՝ իր օրհնանքն ու բարեմաղթանքը հղելով որդուն: Երկրպագուները միացել են շնորհավորանքներին՝ փոքրիկին մաղթելով անհոգ մանկություն, առողջություն: