Ծաղկակունքում վիճաբանությունն ավարտվել է 62-ամյա տղամարդու սպանությամբ․ shamshyan.com

Արմավիրի մարզի Ծաղկակունք բնակավայրում վիճաբանությունն ավարտվել է հրազենի գործադրմամբ սպանությամբ․ հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ գյուղի բնակիչների՝ սպանվածն ու սպանողը ազգականներ են, իսկ վեճի պատճառը եղել է պարտքի շուրջ անհամաձայնությունը։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 62-ամյա տղամարդ է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *