Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սկսել է հարվածների նոր ալիք Լիբանանի հարավում՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները։ Ըստ իսրայելական կողմի՝ հարվածներ են հասցվում Տյուր քաղաքի և հարակից շրջանների օբյեկտներին։

Նոր հարվածները տեղի են ունենում Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև շարունակվող լարվածության ֆոնին։ Վերջին օրերին իսրայելական բանակը ընդլայնել է գործողությունները Լիբանանի հարավում, իսկ այսօր նաև հայտարարել է Բոֆոր ամրոցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *