Ռոբերտ Հովհաննիսյանը 2026 թ․-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում է


Սպորտ


Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Անցկացվել է առաջնության 5-րդ խաղափուլը: Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել և այժմ ունի 4.5 միավոր: Ռոբերտը կիսում է 1-6-րդ հորիզոնականները:

Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով ունի 4 միավոր: Նույնքան միավոր ունեն գրոսմայստերներ Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 3.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Արթուր Դավթյանը: 6-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 13-ին։

Առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *