Հայտնի է՝ ով է Չեմպիոնների լիգայի 2025-26 թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

ՊՍԺ-ի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2025-26 թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ․ գրում է ArmSport-ը։

​«Փարիզյան ակումբը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթանակ է տարել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ (1-1, 11-մետրանոցներով՝ 4-3) և նվաճել բաղձալի գավաթը: Վճռորոշ խաղը կայացել է Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:

​Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում Կվարացխելիան փարիզցիների կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

​Հավելենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ դարձավ ընդամենը երկրորդ ակումբը, որին հաջողվեց երկու մրցաշրջան անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգայում: Նախորդ տարվա եզրափակիչում Ֆրանսիայի գործող չեմպիոնը 5-0 հաշվով ջախջախել էր Միլանի «Ինտերին»»,- նշում է կայքը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *