Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ և ընդգծել Ռուսաստանի ու Հայաստանի միջև բարեկամությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել են Կրեմլի կայքում։

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական բնույթ են կրում։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա զարգացմամբ։ Ցանկանում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հաջողություններ»,- իր շնորհավորանքում հավելել է նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *