ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026թ․ ապրիլի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից ՀՀ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ ֏8 տրլն։ Վերջինս մարտի համեմատ նվազել է 18%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15%-ով։
Տրամադրված վարկերի տեղաբաշխմանը ծանոթանանք ստորև բերված գծապատկերում․
Առաջին հերթին ուսումնասիրենք վարկավորման 3 խոշոր ուղղությունները․
- Սպառողական վարկերի ծավալները 2026թ․ ապրիլի վերջին հասել են ֏1․8 տրլնի։ Վերջինս մարտի համեմատ նվազել է 21%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ աճել 17%-ով։ Սպառողական վարկերի շուրջ 23%-ը կազմում են ոսկու գրավով վարկերը։
- Հիփոթեքային վարկերի ծավալները կազմել են ֏1․6 տրլն, որը մարտի համեմատ նվազել է 11%-ով, իսկ 2025թ․ ապրիլի համեմատ՝ աճել 8%-ով։ Հիփոթեքային վարկերի մոտ 90%-ը վերաբերում է անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերին։
- Շինարարության ոլորտի վարկերի ծավալները կազմել են ֏0․9 տրլն։ Մարտի համեմատ նվազել են 21%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ աճել 24%-ով։ Այս վարկերի զգալի մասը ուղղվել է բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության ֆինանսավորմանը։
Հազվագյուտ հանածոների դերը նոր տնտեսությունում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վարկավորման ամենափոքր ծավալները պատկանում են Տրանսպորտի և կապը ոլորտին՝ ֏0․17 տրլն։ Վերջինս մարտի համեմատ նվազել է 29%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ աճել 31%-ով։ Այս ոլորտում տրամադրված վարկերի 56%-ը բաժին է ընկնում փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտին, իսկ 44%-ը՝ տեղեկատվության և կապի ոլորտին։
Փոխադրումների և պահեստային տնտեսության վարկերի գերակշիռ մասն ուղղված է օդային տրանսպորտի գործունեությանը, մինչդեռ տեղեկատվության և կապի վարկերը հիմնականում ուղղվել են հեռահաղորդակցությանը։
-
- Այսպիսով, ապրիլի տվյալները ցույց են տալիս, որ վարկային ակտիվությունը ամսական կտրվածքով նվազել է, սակայն տարեկան համեմատությամբ արձանագրվել է աճ՝ տարբեր ոլորտներում տարբեր ինտենսիվությամբ։