Մերձավոր Արևելքում բռնկված հակամարտության պատճառով զգալիորեն նվազել են Հնդկական օվկիանոսի հանրաճանաչ հանգստավայրերի ամրագրումները, ինչի հիմնական պատճառը ավիատոմսերի թանկացումն է։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ավիաընկերությունները ստիպված են շրջանցել հակամարտության գոտիները, ինչի հետևանքով թռիչքների տևողությունը երկարում է։ Սա իր հերթով բերում է վառելիքի հավելյալ ծախսի, ինչն էլ անմիջականորեն անդրադառնում է տոմսերի գների վրա։
«Ապահովագրական ընկերությունները պատերազմական ռիսկերի համար հավելավճարներ են սահմանել այն ինքնաթիռների համար, որոնք թռչում են վտանգավոր գոտիների մոտակայքով։ Այս լրացուցիչ ծախսերն, ի վերջո, ստիպված են լինում վճարել հենց ճանապարհորդները», — նշված է հոդվածում։
2026 թվականի մարտ և ապրիլ ամիսներին Սեյշելյան կղզիներ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մեկ երրորդով: Շրի Լանկայում հյուրերի քանակը կրճատվել է 22%-ով: Մալդիվներում նույնպես անկում է գրանցվել. ապրիլին այստեղ ժամանած զբոսաշրջիկների թիվը 2025 թվականի ապրիլի համեմատ պակասել է 22%-ով:
Հնդկական օվկիանոսի երկրների ուղղությամբ մասնագիտացած SSR Travel Solutions տուրիստական ընկերության տվյալներով՝ Ֆրանսիայից, Իտալիայից և Իսպանիայից արված ամրագրումների քանակը 2025 թվականի համեմատ կրճատվել է կրկնակի անգամ: