Բնակարանային աջակցություն՝ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. նոր ծրագիրը կգործի հոնվարի 1–ից

Հայաստանում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ 

Ծրագրի շրջանակում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։ 

Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։ 

Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *