Եվրոպական միությունը դատապարտել է խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի փորձը՝ այն բանից հետո, երբ Մոսկվան կոչ է արել հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու Երևանի ձգտման հարցով։
«Հայաստանը, որպես սուվերեն, ժողովրդավարական և անկախ երկիր, լիակատար իրավունք ունի ընտրել իր սեփական ուղին ու գործընկերներին»,- AFP-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Անուար Էլ Անունին։
«Ռուսաստանը ձգտում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը և ազդել երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ ճնշման նմանատիպ փորձերին դիմակայելու համար»,- հավելել է նա։