Հարմար առիթի դեպքում ես կայցելեմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան

«Ես հրավերի դեպքում և հարմար առիթով կայցելեմ հարևան երկիր (նկատի ունի Ադրբեջանը — խմբ․) և բոլոր հարևան երկրների ներկայացուցիչներին կհրավիրեմ Հայաստան»։ Այս մասին հունիսի 1-ին Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցությունից պատգամավորի թեկնածու, ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

«Կարող եմ գաղտնիք բացել. վերջերս Ադրբեջանում ֆորում անցկացվեց, և իմ ադրբեջանցի պաշտոնակիցը հրավիրեց ինձ այցելել Ադրբեջան։ Բայց, ցավոք, նախընտրական քարոզարշավի պատճառով ես հրաժարվեցի ֆորումի աշխատանքներին մասնակցելուց»,- նշել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն ստանձնեն խաղաղության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *