Հունիսի 2-ի առավոտյան Արեգակի վրա գրանցվել է հզորության նախավերջին դասի բռնկում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:
Մասնագետների տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 08:45-ին ռենտգենյան տիրույթում ֆիքսվել է M1.2 դասի բռնկում, որի տևողությունը կազմել է մոտ 5 րոպե։ Իրադարձության կոորդինատները նշված են որպես S22E89:
Արեգակնային բռնկումներն ըստ ռենտգենյան ճառագայթման հզորության դասակարգվում են հինգ դասի՝ A, B, C, M և X, որտեղ A-ն ամենաթույլն է, իսկ X-ը՝ ամենահզորը: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ դաս նախորդից տարբերվում է հզորության մոտ տասնապատիկ աճով։
Նշվում է, որ նման բռնկումները երբեմն ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով։ Երկիր մոլորակին հասնելու դեպքում այդ հոսքերը կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել և ազդել տեխնիկայի ու արբանյակային համակարգերի աշխատանքի վրա։