Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի մարմինը․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարութունը հաստատեց զինծառայողի մահվան մասին տեղեկությունը։

«Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,–ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Կապանի զորամասերից մեկում այս գիշեր զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ կախված վիճակում։

Նա արցախցի էր, հունվարին պետք է զորացրվեր, 20–ամյակը կլրանար շուտով։ Նրանք տեղահանվել էին Լաչինից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *