ԱՏՁՄ գործադիր տնօրեն է նշանակվել Էդիտա Ղազարյանը


Գիտություն


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության Խորհուրդը Էդիտա Ղազարյանին միաձայն նշանակել է գործադիր տնօրենի պաշտոնակատար։ Մինչ այս՝ նա միության փոխտնօրենն էր։

«Էդիտա Ղազարյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության եւ համայնքային ծրագրերի զարգացման առանցքում, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում եւ համայնքի հետ ձեւավորված վստահելի հարաբերություններ»,- ասել է միության նախագահ Արմեն Քոչարյանը։

Էդիտա Ղազարյանը միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան ստացել է Երեւանի պետական համալսարանում, իսկ քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

ԱՏՁՄ- ն միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։ ԱՏՁՄ-ն լայնորեն հայտնի է որպես DigiTec-ի՝ Հայաստանի եւ տարածաշրջանի խոշորագույն ամենամյա իրադարձության կազմակերպիչ, ինչպես նաեւ «Արմաթ»-ի՝ ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագրի օպերատոր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *