Այսօր՝ հունիսի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 16:10-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Բժիշկներին այս պահին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն նա մի քանի օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Սպիտակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Հակոբյանն է, ով դանակահարվել է Սպիտակ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում։
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու դրդապատճառը։