
Գրել էինք, որ Բագրատաշենի անցակետում լարված իրավիճակ է ստեղծվել. տասնյակ ֆուռերի վարորդներ փակել էին դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը` այդպիսով իրենց բողոքը հայտնելով հունիսի 3֊ից ՀՀ֊ից կորիզավոր մրգերի ներկրումը սահնանափակելու ՌԴ֊ի որոշման վերաբերյալ։
Ֆուռի վարորդներից մեկը քիչ առաջ մեզ ասաց, որ ակցիան դադարեցրել են, դեպի անցակետ տանող ճանապարհը` բացել, սակայն, եթե խնդիրը չլուծվեց, ցույցեր են անելու։