Կալիֆոռնիայում տղամարդը պատանդների հետ միասին բարիկադավորվել է բանկի շենքում․ ABS News

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մի անհայտ տղամարդ պատանդներով բարիկադավորվել է «Chase» բանկի շենքում և սպառնում է պայթեցնել այն։ ABS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ այս պահին հաջողվել է ազատել պատանդներից մեկին։

«Ճգնաժամային իրավիճակների բանակցային մեր թիմի և ՀԴԲ-ի գործընկերների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց համաձայնության գալ և անվտանգ դուրս բերել պատանդներից մեկին», — նշված է հրապարակման մեջ։

Հեռուստաընկության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի կեսօրին (տեղական ժամանակով) Բեյքերսֆիլդի կենտրոնում։ Թե հարձակվողից բացի էլ քանի հոգի կա շենքում, դեռևս հայտնի չէ։ Թեև տղամարդը սպառնում է պայթեցնել բանկը, իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել ռումբի առկայությունը։ Կասկածյալի հետ բանակցությունները շարունակվում են հեռախոսով։

Աջակցության գործին ներգրավվել են նաև ՀԴԲ-ն և Ներքին անվտանգության նախարարությունը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից մի քանի շենքերի բնակիչներ տարհանվել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *