Էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկը շարունակ աճում է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհում տեղի են ունենում այնպիսի տնտեսական և տեխնոլոգիական տեղաշարժեր, որոնք պահանջում են էլեկտրաէներգիայի սպառման նոր մասշտաբներ։
Էլեկտրաէներգիայի նկատմամբ ընդհանուր պահանջարկի զգալի մասը բաշխված է աշխարհի խոշոր տասը տնտեսությունների միջև․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականին էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով առաջին հորիզոնականում է աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ Չինաստանը, որտեղ սպառվել է 10․6 հազար ՏՎԺ (տերավատ-ժամ) էլեկտրաէներգիա։ Ընդ որում, Չինաստանում մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 7․5 ՄՎԺ (մեգավատ-ժամ) ։
Էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր սպառողն աշխարհի համար մեկ տնտեսությունն է՝ ԱՄՆ-ը, որը 2025 թվականին սպառել է 4․5 հազար ՏՎԺ էլեկտրաէներգիա։ Մեկ շնչի հաշվով սպառումն ԱՄՆ-ում կազմել է մոտ 13 ՄՎԺ, ինչը զգալիորեն բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։
Գյումրիում այժմ հասանելի է Wildberries-ի էքսպրես առաքումը մինչև տուն
Էլեկտրաէներգիայի սպառման ծավալներով երրորդ տեղում է Հնդկաստանը՝ 2․1 հազար ՏՎԺ արդյունքով։ Հնդկաստանում մեկ շնչի հաշվով սպառումը կազմել է 1․4 ՄՎԺ, ինչը վկայում է երկրի արագ աճող տնտեսության և բնակչության էներգետիկ պահանջների մասին։
- Այս տվյալները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սպառման կենտրոնացումը խոշոր տնտեսությունների ձեռքում շարունակում է խորանալ՝ ձևավորելով գլոբալ էներգետիկ հավասարակշռության նոր միտումներ։