
«Մեր առաջ թող չդնեն ընտրություն՝ բիբարի և պետության միջև։ ՀՀ-ում բիբար էլ ա աճելու, վարդ էլ, ծիրան էլ ու շատ, և ՀՀ-ից արտահանումը կրկնապատկվելու, եռապատկվելու, քառապատկվելու ա, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ»,- Ծովինարում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Էսօր էդ եռագլուխները զանգում են իրենց Ճ կլասի հովանավորներին, ասում են՝ ընտրությունները պարտվում, ճախջախվում ենք, մի բան փակեք, կարող է ժողովրդի միտքը փոխվի․ ժողովրդի միտքը չի՛ փոխվի, որովհետև ժողովուրդը բիբարը հայրենիքի հետ փոխող ժողովուրդ չի»։