«Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը»․ Վոլոդին

«Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը»․ Վոլոդին

Հայաստանը կկորցնի իր ինքնությունը, եթե անդամակցի Եվրոմիությանը, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանելու իրավունքը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Вести-ին տված հարցազրույցում։ Քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ում Հայաստանին խոստանում են տնտեսական աճ, ինչպես ժամանակին խոստացել էին Ուկրաինային: Սակայն ուկրաինական արտադրանքին այդպես էլ թույլ չտվեցին մուտք գործել եվրոպական շուկաներ, քանի որ այն «անմրցունակ է»։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի ժողովրդին պետք է առանձնացնել «իշխող վերնախավից», քանի որ հենց վերջինս է «երկիրը տանում դեպի անդունդ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *