Քուվեյթի ՊՆ-ն հայտնել է Իրանից արձակված 13 բալիստիկ հրթիռի և 17 դրոնի վնասազերծման մասին

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ լուսաբացից ի վեր հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և վնասազերծել են Իրանի կողմից արձակված 13 բալիստիկ հրթիռ և 17 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

«Թիրախների որսումն իրականացվել է մի շարք բնակելի թաղամասերի երկնքում, ինչի հետևանքով բեկորներ են ընկել»,- ասված է պաշտպանական գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նախարարությունը տեղի բնակիչներին հորդորել է խստորեն պահպանել անվտանգության կանոններն ու չմոտենալ բեկորների ընկնելու վայրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *