
«Այս պրոցեսը սկսվելուց առաջ բոլորս իրար հետ պայմանավորվել ենք, որ այսպիսի բաներ կլինեն, ավելի վատթար բաներ կլինեն, բոլորով համաձայնվել էինք, որ մինչև վերջ գնալու ենք, մեր հայրենիքի համար է, մեր ժողովրդի համար է»,- այս մասին լրագորղների հետ զրուցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարպետյանը՝ անդրադառնալով կուսակիցների կալանավորմանը։ Հարցին, թե հնարավոր է նաև իրեն ձերբակալման միջոցով մեկուսացնեն ընտրական պրոցեսներից, այդ դեպքում ի՞նչ է արվելու, Կարապետյանը պատասխանեց․ «Մենք տեղեկատվություն ունեինք, որ ընտրություններից առաջ մեր կազմակերպական համակարգն ուզենալու են քանդել, մենք դրան նախապատրաստվել էինք նրանով, որ մեզանից յուրաքանչյուրն ունի փոխարինողներ, որ պայքարը շարունակվի, մի քանի օր է մնացել մինչև հաղթական ավարտ»։