
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել առաջիկա հուլիսի 7-8-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Այս մասին, ըստ Bloomberg-ի հաղորդման, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Նա մանրամասնել է, որ նախագահ Թրամփը ՆԱՏՕ-ի Անկարայի գագաթնաժողովին մասնակցելու մտադրության մասին հայտնել է նախագահ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Համաձայն Ֆիդանի, նախագահ Էրդողանն անցած ամիս մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել նախագահ Թրամփի հետ եւ վերջինս յուրաքանչյուր անդամ հաստատել է, որ մտադիր է մասնակցել գագագթնաժողովին։