
«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Դեբեդի ջրհեղեղից հետո շուրջ երկու տարի անօթևան մնացած այս ընտանիքի ձայնը քարոզարշավի աղմուկի մեջ դժվար կարող է լսվել։ Բայց այս ընտանիքը մեկն է եղել տասնյակ հազարավոր այն ընտանիքներից, որոնք ժամանակին անկեղծորեն հավատացել են, որ երկիրը ղեկավարողը սիրում է իր քաղաքացիներին։ Իսկ թե ինչ ընթացք է ստացել այս մարդկանց հարցը երկրի ղեկավարի հետ հանդիպումից հետո, այդ մասին տեսանյութում»։