ԵԱՏՄ-ի հետ կապերը վերջնական խզելու որոշումը կախված է Երևանից․ Օվերչուկ

Երևանի համար ավելի լավ կլինի արագ հանրաքվե անցկացնել և որոշել՝ մնա՞լ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ միանալ Եվրամիությանը․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի հետ կապերը վերջնական խզելու որոշումը կախված է Երևանից։

Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ ձեռնարկվող միջոցառումները նորմալ գործընթաց են. նոր ապրանքները պետք է փորձարկվեն։

«Մենք որևէ սահմանափակում չենք դնում հայկական ներմուծման վրա։ Ընթանում է սովորական, նորմալ աշխատանք՝ կապված այն բանի հետ, որ նոր բերքը ժամանել է, նոր ապրանքներ են գալիս, և, բնականաբար, ինչ-որ բան է ի հայտ գալիս առաջ շարժվելիս», – նշել է նա։

«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերքը հասել է, և մենք պետք է ստուգենք, թե ինչ է մեզ ուղարկվում. կա՞ն արդյոք որևէ վնասատուներ կամ հիվանդություններ, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ բան են հայտնաբերել», – նշել է ՌԴ փոխվարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *