ԱՄՆ-ը կվերսկսի ռազմական գործողությունը, եթե Իրանի հարձակումներից ամերիկացի զոհվի. Թրամփ


Աշխարհ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունն Իրանի դեմ, եթե իրանական հարձակումների հետևանքով ամերիկացի զինծառայողներ զոհվեն։

«Եթե նրանք սպանեն ամերիկացի զինծառայողների, կարծում եմ՝ ես դա կանեմ շատ արագ»,- լրագրողներին ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ԱՄՆ ցանկացած դեպքում «թղթի վրա» կամ ռազմական ճանապարհով կհաղթի։ Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի առանցքային դրույթները ենթադրում են Իրանի հրաժարումը միջուկային զենք ստեղծելուց և Հորմուզի նեղուցի բացումը։

Թրամփը հավելել է, որ չի ցանկանում հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Միաժամանակ` չի բացառել անձնական հանդիպման հնարավորությունը, եթե համաձայնագիր կնքվի։ Թրամփը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Միացյալ Նահանգներին Իրանի հետ հակամարտությունում։

«Մենք դիմեցինք ՆԱՏՕ-ի երկրներին և, անկեղծ ասած, նաև մի շարք այլ երկրների։ Չէի ասի, որ մենք նրանց վրա ճնշում էինք գործադրում։ Ես ասացի` եթե ցանկանում եք օգնել, դա հիանալի կլինի։ Բայց նրանք բոլորը մերժեցին մեզ»,-  ասել է ԱՄՆ նախագահը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *